Էջմիածնում վթարի ենթարկվելուց հետո մեքենան մասամբ այրվել է. վարորդը հոսպիտալացվել է
Հոկտեմբերի 9-ին, ժամը 23։24-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1971 թ) բախվել է բնակելի տան պատին և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։38-ին, մարվել` 23։42-ին: Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Փրկարարները վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Վարորդը տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ։
10 Հոկտեմբեր, 2021 20:10
838
Էջմիածնում ավտոմեքենաներ են բախվել. կա 5 վիրավոր
07 Հունվար, 2025 21:50
Էջմիածնում գործող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
04 Օգոստոս, 2024 20:22
Տղամարդու ինքնազգացողությունը դրսում վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
14 Դեկտեմբեր, 2023 00:56
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին
25 Նոյեմբեր, 2024 18:11
Հայաստանը ցավակցություն է հայտնել Բրազիլիային՝ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
10 Օգոստոս, 2024 16:26
Աֆղանստանում ավիավթարից փրկվածներին հանձնել են թալիբներին
22 Հունվար, 2024 03:19