Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի ելույթը արժեցել է 8 միլիոն ռուբլի Սոչիում, սակայն հայտնի վթարի հետեւանքով այն խափանվել է: Նրա մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել երեկ, որի հետեւանքով կային զոհեր եւ ծանր վիրավորներ:

Մինչ վթարը՝ Քսենիա Սոբչակը Իգոր Վերնիկի հետ միասին վարելու էր կորպորատիվ երեկո՝ նվիրված հանգստյան գոտում շենքի էլիտար բնակարանների վաճառքի մեկնարկին:

Այդ շենքը Սոչիում երկար ժամանակ խնդրահարույց էր համարվում: Երկարատեւ շինարարությունից հետո այն պետք է շահագործման հանձնվեր դեռ 2014 թվականին, սակայն բոլոր աշխատանքներն ավարտվել էին միայն այս տարի: Կային նույնիսկ անշարժ գույքի խաբված ներդրողներ՝ 568 մարդ երկար տարիներ սպասում էր բնակարանների բանալիներին: Ավելին՝ նրանք ոչ միայն գործարարներ են, այլեւ սովորական մարդիկ, որոնք ներդրումներ են կատարել շինարարության մեջ:

Հիշեցնենք՝ Սոբչակը հաստատել է, որ վթարի է ենթարկվել Սոչիում՝ ասելով, որ միջադեպի հետեւանքով ստացել է ուղեղի ցնցում և բազմաթիվ վնասվածքներ:

1268