Գնդակին չտիրելով և լավ չխաղալով՝ մրցակիցը մեր դարպասը գրավեց անկյունայինի խաղարկումից հետո: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ՝ նման գոլերից խուսափելու համար: Այս մասին Ռումինիա-Հայաստան (1:0) հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: 

«Այո՛, առաջին խաղակեսում լավ հանդես չեկանք, և փոխարինումները միտված էին նրան, որ խաղի ընթացքը փոխենք: Առաջին կեսում չէինք կարողանում վերահսկել գնդակը և դա խնդիր էր: Սակայն գնդակին չտիրելով և լավ չխաղալով՝ մրցակիցը մեր դարպասը գրավեց անկյունայինի խաղարկումից հետո: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի խուսափենք հետագայում նման գոլերից:

Երկրորդ խաղակեսում կարող էինք հավասարեցնել հաշիվը, ու եթե դա տեղի ունենար, կարծում եմ, արդարացի կլիներ: Խաղացողներին պարզապես շնորհավորել է պետք այն ջանքերի համար, որ նրանք գործադրեցին երկրորդ կեսում»,- նշել է մարզիչը:

Կապառոսը նշել է, որ Հենրիխ Մխիթարյանի խաղից գոհ է, ինչպես նաև խաղադաշտում նրա վարքից և հավելել, որ նա մեծ ջանքեր գործադրեց:

Խոսելով սպասելիքների մասին՝ մարզիչը նշել է. 

«Ինչ խոսք, մեր խնդիրը բարդացավ, բայց կշարունակենք պայքարել այնքան, քանի դեռ մաթեմատիկական շանսեր ունենանք խմբից դուրս գալու: Հայաստանի, Ռումինիայի և Մակեդոնիայի հավաքականները հավասարազոր թիմեր են: Երևանյան խաղում մարզական բախտը մեզ հետ էր, ինչն այսօր չկար: Փոքր դետալներն են վճռորոշ հաղթանակի հարցում:

Կապառոսը, պատասխանելով հարցին, թե որ հավաքականն է իր ֆավորիտը խմբում, նշել է Գերմանիայի հավաքականին: 

Նա հավելել է, որ Ռումինիայի ընտրանու հետ խաղում պաշտպանությունում ստանդարտ դրության ժամանակ սխալ տեղի ունեցավ, որի պատճառով գոլ ընդունեցինք, ապա նշել, որ պայքարը ծավալվելու է մինչև վերջ և որ համբերել է պետք: 

299