

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը Araratnews.am-ի տաղավարում վերլուծել է մեր տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև խոսել այն խաղացողների մասին, որոնց ձեռնտու չէ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը:
Հարցին, թե գերտերությունները կարծես տարածաշրջանը վերաձևելու միտում ունեն, փորձագետ Արմեն Պետրոսյանն ասաց, որ դեռևս մեկ տարի առաջ սկսվեց տարածաշրջանի վերաձևումը թուրք-ադրբեջանական դաշիքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով և դրա արդյունքները, որպես այդպիսին, և տարածքային, և քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական, ըստ էության նոր իրավիճակ ստեղծեցին այս տարածաշրջանում:
Իսկ իրանական մամուլում շրջանառվող լուրերի առնչությամբ, թե իբր Սյունիքում իրանական ռազմաբազա կստեղծվի, փորձագետը հստակ արձանագրեց, որ իրատեսական չի համարում նման ռազմաբազայի ստեղծումը. «Կարծում եմ՝ իրատեսական չէ: Ընդհանրապես, վերջին այս` Ադրբեջան-Իրան լարվածության ժամանակահատվածում տեսակետներ, հայտարարություններ հնչեցին, հրապարակումներ լույս տեսան, որտեղ շատ մեծ է առաջ քաշվող քայլերի ու գործողությունների անհեռատեսությունը, անիրատեսականությունը, նաև իրանական կողմից: Սյունիքում իրանական ռազմաբազա ստեղծելու այդ թեզը նշածս օրինակներից է»:
Տարածաշրջանային հարցերով փորձագետը վստահեցնում է, որ այդ թեզը առաջ է քաշվում Իրանի կողմից ներկայացված կարմիր գծերի` տարածաշրջանի քարտեզի փոփոխությունը կամ տարածաշրջանի երկրների սահմաններ փոփոխությունը թույլ չտալու քաղաքականության տրամաբանության մեջ:
Պետրոսյանը նաև բացատրեց, թե ինչու հնարավոր չէ նման ռազմաբազայի ստեղծումը:
Մանրամասները` տեսանյութում:
Հայկ Մագոյան