Երեկ` հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 70-ամյա Համլետ Ու-ն Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Համլետ Ու-ն և ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Արմենուհի Ու-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանբները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

182