Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխատանքային, կայուն հարաբերություններ ունի իր գործընկեր Ջո Բայդենի հետ և կառուցողական հարաբերություններ՝ ԱՄՆ վարչակազմի հետ:
«Իմ կարծիքով, կայուն հարաբերություններ են հաստատվել նախագահ Բայդենի հետ: Այժմ պետքարտուղարի տեղակալը Մոսկվայում է: Նա և իր ռուս գործընկերները քննարկում են նախագահ Բայդենի հետ մեր հետագա շփումների հարցերը, իսկ ներկայիս վարչակազմի հետ հարաբերությունները բավականին կառուցողական են»,- ասել է նա: 

296