Երեկվանից այդ լուրը լայնորեն քննարկվում է. Փաշինյան
«Երեկ հայտնի դարձավ՝ «Standard and poor's» միջազգային գործակալությունը վարկանիշ է շնորհել Հայաստանի Հանրապետությանը, և երեկվանից քննարկվում է այդ լուրը լայնորեն»: Այս մասին այսօր գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը խոսքը փոխանցեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին, որպեսզի վերջինս բացատրի, թե ինչ է նշանակում դա: «Առաջին տարին է, որ այս կազմակերպությունը վարկանշավորել է ՀՀ-ին և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման B+ սուվերեն վարկանիշ դրական հեռանկարով»,- ասաց նախարարը:
Խաչատրյանը նաև նշեց, որ առաջին տարին է, որ միաժամանակ Հայաստանին վերաբերող զեկույցներ է հրապարակել վարկանշավորման ոլորտում առաջատար եռյակը:
Հիշեցնենք` մեկնարկել է գործադիրի հերթկաան նիստը:
14 Հոկտեմբեր, 2021 15:18
2341
Փաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացները
18 Օգոստոս, 2026 14:47
Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին
18 Օգոստոս, 2026 14:36
Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
18 Օգոստոս, 2026 12:46