«Սրտանոթային հիվանդություններ ունեցողները առավել խոցելի են կորոնավիրուսի հանդեպ: Նրանք ավելի ծանր են տանում հիվանդությունը, և ելքը ավելի անբարենպաստ է լինում: Դրա համար ավելի է կարևորվում այս հիվանդների պրոֆիլակտիկան կորոնավիրուսի հանդեպ: Վիրուսի ազդեցությունը սրտի վրա կարող է բերել սրտամկանի ինֆարկտի և առիթմիաների: Իմուն համակարգի փոփոխությունները նույնպես ազդում են սրտի վրա: Կորոնավիրուսի բուժման դեղամիջոցները նույնպես ազդում են սրտի վրա: Այս հիվանդները պետք է գտնվեն իրենց սրտաբանների ամենօրյա ուշադրության կենտրոնում: Սրտային հիվանդություններ ունեցողներին առավել քան հարկավոր է վակցինացիան»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց սրտաբան Համլետ Հարությունյանը:

343