«Շատ է խոսվում այն մասին, որ պատվաստումն ազդում է վերարտադրողական օրգանների վրա: Արդեն 1 տարուց ավելի է՝ այդ հիվանդությունը կա, և բավականին ծննդաբերություններ ու հղիություններ ունենք պատվաստանյութը օգտագործելուց հետո: Կրծքով կերակրողներ մայրերը ևս կարող են պատվաստվել՝ չկան հակացուցումներ, հիմնականում Moderna-ի ու AstraZeneca-ի պարագայում»,- այսօր՝ հոկտեմբերի 14-ին, «Արմենպրես»-ի տաղավարում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գրիգորի Օկոևը: 

Նա ընդգծեց, որ 2 դեղաչափ պատվաստումից հետո կարելի է պլանավորել հղիություն, թեպետ Մեծ Բրիտանիան ընդունել է անհրաժեշտություն հղիին պատվաստելու՝ անկախ հղիության ժամկետից. «Կորոնվաիրուսի դեպքում ընկերքի մեջ ծայրահեղ ծանր տրոմբոցիտ փոփոխություններ են լինում, և վերջերս ունեցանք պտղի մահ, ինչպես նաև հղիի մահ»: 

251