Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բայրամով

Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքի հարգման, ինչպես նաև Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցությունների բացման հիման վրա, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մինսկում ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ:
«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վրա»,- ասել է Բայրամովը։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում սկսել այդ սկզբունքների պահպանմամբ սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը:
14 Հոկտեմբեր, 2021 20:09
1303
Բայրամովն ընդունել է Միջին միջանցքի հարցով ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներին
08 Սեպտեմբեր, 2025 22:00
Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ․ քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր
23 Օգոստոս, 2025 17:01
Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են Վաշինգտոնում գագաթնաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը
12 Օգոստոս, 2025 18:37