Երեկ կատարվել է 19360 թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 1863 նոր դեպք: Ունենք 935 առողջացած, 41 մահվան դեպք: այս պահին փաստացի բուժում է ստանում  20161պացիենտ:

Ամեն առավոտ մարդիկ կարդում են այս թվերը և անցնում իրենց գործերին,կարծես ոչինչ էլ չի եղել, բայց սրանք սոսկ թվեր չեն, այս ամենի հետևում կանգնած են հակապատվաստումային քարոզիչները, պատվաստված լինելու կեղծ հավաստագիր վաճառող բուժաշխատողները, քովիդը հորինած ինչ-որ սարսափ ֆիլմ համարողները, պատվաստանյութի մասին ամենաֆանտաստիկ պատմություններ հորինողները և դրանց հավատացողները։

20161 պացիենտ բուժում է ստանում, բուժաշխատողները գիշեր ու զօր պայքարում են նրանց կյանքի և առողջության համար`վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը։

41-ը լոկ թիվ չէ, մարդիկ են, կյանքեր, ընտանիքներ, որոնք ունեին երազանքներ...

Անտարբերությունն ու դավադրապաշտությունը ամեն օր թվեր են ավելացնում , իսկ եթե ճիշտ` կյանքեր...

Պատվաստվեք և մի վտանգեք Ձեզ և Ձեր հարազատներն։

320