ՀՀ մի շարք համայնքներում անցկացվող համայնքապետի և ավագանու ընտրություններում 14։00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների շուրջ 15,9 %-ը։

Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալներից։ 

Այսպիսով՝ Գյումրիում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 11.31 %-ը, Գորիսում՝ 24 %-ը, Տաթևում՝ 33 %-ը, Մեղրիում՝ 30,8 %-ը,  Դիլիջանում՝ 21,1 %-ը, Ֆերիկում՝ 8,5 %-ը, Շամիրամում՝ 19,3 %-ը, Ֆիոլետեվոյում՝ 18,5%-ը, Տեղ համայնքում՝ 28,3 %-ը։ 

Ընդհանուր առմամբ՝ քվեարկության իրավունք ունեցող 166 հազար 753 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 26 հազար 627 մարդ։ 

Քվեարկողներն ամենաակտիվն են Տաթև ( 33 %) և Մեղրի (30.8 %) համայնքներում։  
 

220