Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մի շարք համայնքներում անցկացված համայնքապետի և ավագանու ընտրություններին մասնակցության ցուցանիշները: Ըստ այդմ, ժամը 20:00-ի տվյալներով ընտրություններին մասնակցել է ընտրողների 33,23 %-ը: Ըստ համայնքների պատկերը  հետևյալն է.

Գյումրիում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24.14%-ը, Գորիսում՝ 50.25 %-ը, Տաթևում՝ 62.66 %-ը, Մեղրիում՝ 59.47 %-ը,  Դիլիջանում՝ 44.00 %-ը, Ֆերիկում՝ 28.62 %-ը, Շամիրամում՝ 25.91 %-ը, Ֆիոլետեվոյում՝ 27.83 %-ը, Տեղ համայնքում՝ 60.64%-ը։  

Ընդհանուր առմամբ՝ քվեարկության իրավունք ունեցող 166 հազար 753 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 55 հազար 410 մարդ։ 

Քվեարկողների ակտիվությամբ  աչքի են ընկնել Սյունիքի մարզի Տաթև ( 62.66 %) և Տեղ (60.64%) համայնքները, ինչպես նաև Մեղրին (59.47 %): Գյումրին ընտրություններին  մասնակցության տեսանկյունից ամենապասիվն է եղել․տեղամասերի փակվելուց հետո գրանցվել է  24.14 %: 

Աղբյուր՝ factor.am

1363