Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-հայկական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել Է, որ երկու երկրների միջեւ ստեղծվել Է բովանդակալից երկխոսություն եւ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն. համապատասխան հեռագիրը հրապարակվել Է Կրեմլի կայքում:

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, կրում են դաշնակցային բնույթ։ Մեր պետությունների միջև հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով»,- ասված է Կրեմլի կայքում հրապարակված ուղերձում։

Պուտինը կարեւոր է համարել, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիական, փորձագիտական եւ գործնական շրջանակները կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցերը եւ նշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները:

«Ակնկալում եմ, որ համաժողովը տեղի կունենա ստեղծագործական, կառուցողական մթնոլորտում, կտրվի նոր նախաձեռնությունների մեկնարկը, որոնք կնպաստեն ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը»,- հավելել է նախագահը՝ հաջողություն մաղթելով համաժողովի մասնակիցներին:

723