Շիրակի մարզպետարանի պատվիրակությունը նախօրեին մասնակցել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի աշխատանքներին։ Ֆորումը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից։

Ֆորումի շրջանակում կայացած կլոր սեղան քննարկումներին, որոնք անցկացվել են «Եվրասիական գործընկերության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները», «Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում», «Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում», «ՀՀ և ՌԴ մարզեր․ կրթական և երիտասարդական համագործակցություն» և «Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում» թեմաներով, մասնակցել են նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատուները։

Ֆորումի աշխատանքները շարունակվում են նաև այսօր։

1048