ՎՏԲ-Հայաստան Բանկը, զբաղեցնելով առաջատար դիրքեր ապառիկ վարկավորման շուկայում, առաջարկում է հաճախորդներին Բանկի` ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկավորմամբ ձեռք բերել անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ՝ վճարելով վերջիններիս համար հաջորդող ամիսների ընթացքում:

Հայաստանի ողջ տարածքն ընդգրկող Բանկի գործընկերների լայն ցանցի միջոցով հաճախորդները հաշված րոպեների ընթացքում կարող են գնել անհրաժեշտ սպառողական ապրանքներ՝ կահույք, կենցաղային կամ համակարգչային սարքավորումներ, բջջային հեռախոսներ, շինանյութ, ավտոպահեստամասեր, սպորտային ապրանքներ, երաժշտական ​​գործիքներ և բազմաթիվ այլ սպառողական ապրանքատեսակներ:

Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ապառիկ վարկավորմամբ օգտվել նաև տարբեր ոլորտների ծառայություններից` տուրիստական փաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցային ոլորտի ծառայություններ, ատամնաբուժական ծառայություններ, ամսական աբոնեմենտներ՝ սպորտային- առողջարարական կենտրոններում, էսթետիկ ​​վիրաբուժության ծառայություններ և այլն:

Ապառիկ վարկ կարելի է ձևակերպել նաև առցանց՝ ընտրելով անհրաժեշտ ապրանքը գործընկերների կայքից և լրացնելով վարկային հայտ՝ առանց Բանկ կամ վաճառակետեր այցելելու անհրաժեշտության:

Ապառիկ վարկերը տրամադրվում են սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0%-ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7%-24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկերից կարող են օգտվել մինչև 70 տարեկան հաճախորդներն՝ ամսական եկամուտը հավաստող փաստաթղթի հիման վրա:

Պրոդուկտի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://www.vtb.am/am/credits/installments/kreditovanie-v-rassrochku/, Բանկի մասնաճյուղերում, զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

622