Ավելի քան 10 եվրոպական ասոցիացիա դիտարկում է ՖԻՖԱ-ից դուրս գալու հնարավորությունը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կուսումնասիրի երկու տարին մեկ աշխարհի առաջնության անցկացման վերաբերյալ բոլոր կարծիքները՝ ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:
Սեպտեմբերի սկզբին Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը ասել է, որ աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելը կթուլացնի մրցաշարի դիրքերը: Ավելի ուշ նա մամուլի միջոցով նախազգուշացրել էր եվրոպական թիմերի կողմից հնարավոր բոյկոտի մասին, եթե ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ծրագրերն իրականանան։ Չորեքշաբթի օրը ԶԼՄ -ներում տեղեկատվություն հայտնվեց, որ եվրոպական ավելի քան 10 ֆուտբոլային ասոցիացիաներ դիտարկում են ՖԻՖԱ-ից դուրս գալու հնարավորությունը՝ աշխարհի առաջնության խաղացանկի հնարավոր փոփոխության պատճառով:
«Ճիշտ է, քննարկումները թեժ են եղել, բայց դա նորմալ է»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահը: Հավանաբար այն պատճառով, որ մենք ընդհանրապես երբեք չենք խոսել այս մասին: Բոլորի համար հիմա կարևոր է արտահայտել իր կարծիքը, բոլորը պետք է լսելի լինեն: Բոյկոտի կամ նման բաների սպառնալիքներ այսօր չհնչեցին: Խոսակցությունները կառուցողական և դրական էին»:
«Ես հասկանում եմ, որ կարծիքները կարող են տարբեր լինել: Վստահ եմ, որ դեկտեմբերի 20-ին մենք կկարողանանք ընդհանուր կարծիք հայտնել (աշխարհի առաջնության հաճախականության վերաբերյալ): Մարդկանց համար դժվար է ընդունել փոփոխությունները, հատկապես, եթե վերջին 100 տարում ամեն ինչ որոշակի հունով է ընթանում: Մեր նպատակն է ֆուտբոլն ավելի լավը դարձնել, սա բոլորի նպատակն է, ովքեր առնչություն ունեն ՖԻՖԱ-ի հետ»,- հավելել է Ինֆանտինոն:
21 Հոկտեմբեր, 2021 15:44
687
Սկանդալային միջադեպ ԱԱ-2026-ում․ ՖԻՖԱ-ն կարող է տուգանել Արգենտինայի հավաքականին
16 Հուլիս, 2026 23:45
Հայտնի են Աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ փուլի մասնակից 19 թիմերը
26 Հունիս, 2026 12:08
ՖԻՖԱ-ն հրապարակել է 2025-ի հավաքականների դասակարգման վերջնական աղյուսակը․ Հայաստանը պահպանել է դիրքերը
22 Դեկտեմբեր, 2025 17:13
Իսպանիան՝ Մունդիալ 2026-ի չեմպիոն
20 Հուլիս, 2026 02:05
ԱԱ-2026 եզրափակիչ․ Արգենտինան մնաց 10 հոգով, հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում
20 Հուլիս, 2026 01:26
Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա
19 Հուլիս, 2026 20:59
Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին
02 Օգոստոս, 2026 20:01
Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացնում․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02 Օգոստոս, 2026 10:40
ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանին հնչում է ՀՀ օրհներգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02 Օգոստոս, 2026 10:13
Ինֆանտինոն ձգտում է ստանալ Թրամփի վարչակազմի աջակցությունը՝ իր պաշտոնը պահպանելու համար. «NY Post»
03 Օգոստոս, 2026 16:23
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
18 Հուլիս, 2026 11:46
ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում
24 Հունիս, 2022 18:49