Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -2, հողի մակերևույթին -2․.․-4 աստիճան ցուրտ։

Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

1257