ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ համատեղ տրանսպորտի խստացված վերահսկողությունը հոկտեմբերի 22-ին իրականացրել է Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Մշտադիտարկվել է վերոնշյալ վարչական շրջաններով ուղևորափոխադրում կատարողների աշխատանքը։ 216 տրանսպորտային միջոցների ուսումնասիրության արդյունքում Տեսչական մարմինը 19 խախտում է հայտնաբերել։

Դրանք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Իրավախախտների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։ Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողությունը շարունակական կլինի նաև առաջիկա հանգստյան օրերին։

789