Հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 295 368 դեպք, որոնցից 260 731-ն` առողջացած, 6013-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 366 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 992 595 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 16 915 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2354 նոր դեպք: Ունենք 1026 առողջացած, 38 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1258 է:

358