Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց են ունեցել:

Իբրահիմ Քալընը ու Ջեյք Սալիվանը քննարկել են իրավիճակը Աֆղանստանում, Արևելյան Միջերկրականում, Հունաստանի հետ հարաբերությունները և այլ հարցեր: 

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Էրդողանի և Բայդենի սպասվող հանդիպումը, որը տեղի է ունենալու շոտլանդական Գլազգո քաղաքում՝ նոյեմբերի 1-12-ը կայանալիք Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի 26-րդ համաժողովի շրջանակներում:

862