Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ  մերժվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վերացնել ընտանիքի անդամների հետ Հովսեփյանի տեսակցությունների սահմանափակումը։ Ալեքսանյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան էջում․

«Աղվան Հովսեփյանի գործով պաշտպանության կողմը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը միջնորդել էր  վերացնել  ընտանիքի անդամների և մերձավոր ազգականների մասով կիրառված տեսակցությունների սահմանափակումը, սակայն քննիչն ամբողջությամբ մերժել է այդ միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե  մերձավոր ազգականների և ընտանիքի անդամների հետ տեսակցությունները կարող են խոչընդոտել գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելուն։

890