Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում գրառում է կատարել, որ իր հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, հղի է։

Նա 27-ամյա սիրելիի հետ լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է ուլտրաձայնային հետազոտության արդյունքը։

«Ուրախ եմ հայտնել, որ սպասում ենք երկվորյակների: Մեր սրտերը լի են սիրով. մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ հանդիպման», - գրել է մարզիկը։

«Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա հարձակվողն արդեն ունի չորս երեխա՝ 2010 թվականին անհայտ մորից ծնված Կրիշտիանու կրտսերը, փոխնակ մորից 2017 թվականին ծնված Եվան և Մատեոն և Ալան Մարտինը, որին Ջորջինան ծննդաբերել է 2017 թվականին։

1002