Նազելի Բաղդասարյանն առաջիկայում կնշանակվի Շիրակի մարզպետ
Ինչպես արդեն հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
Այդ մասին տեղեկացրել էր ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Նազելի Բաղդասարյանն առաջիկայում կստանձնի Շիրակի մարզպետի պաշտոնը:
Նշենք, որ այժմ Շիրակի մարզպետը Հովհաննես Հարությունյանն է, որը Գյումրու ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր «Քաղաացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը:
Նազելի Բաղդասարյանին Ազգային ժողովում փոխարինելու է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Միքայել Թումասյանը: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Թումասյանը հաստատել էր, որ պատրաստվում է վերցնել պատգամավորական մանդատը:
30 Հոկտեմբեր, 2021 01:58
1667
Ավարտում եմ իմ աշխատանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Նազելի Բաղդասարյան
30 Հուլիս, 2026 15:56
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը
29 Հուլիս, 2026 15:14
Հերթական հերքումը հրապարակել է Euronews-ը. Նազելի Բաղդասարյանը՝ ապատեղեկատվական արշավների մասին
27 Մայիս, 2026 19:47
Նազելի Բաղդասարյանն այցելել է Գյումրու մի շարք դպրոցներ
15 Հունվար, 2022 14:19