Մահացել է հեռուստառադիոհաղորդավար Իգոր Կիրիլովը
89 տարեկանում մահացել է խորհրդային ռուս հաղորդավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իգոր Կիրիլովը: Այս մասին շաբաթ օրը հայտնել է ռուսական Առաջին ալիքը։
Ավելի ուշ Կիրիլովի օգնական Սերգեյ Ռուբլյովը հայտնել է, որ հաղորդավարը մահացել է տարիքային խրոնիկական հիվանդությունների պատճառով։ «Նա, ինչպես բոլոր տարեցները, ուներ տարիքային խրոնիկական հիվանդություններ»,- ասել է նա ՏԱՍՍ-ին՝ նշելով, որ Իգոր Լեոնիդովիչը մահացել է քնած ժամանակ:
Նշենք, որ Իգոր Կիրիլովը ավելի քան 30 տարի վարել է «Время» լրատվական ծրագիրը։
30 Հոկտեմբեր, 2021 22:23
2537
Ստեփանավանում ավագանու անդամների միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը
11 Նոյեմբեր, 2026 12:04
Մհեր Գրիգորյանի և Իրանի փոխնախագահի համանախագահությամբ տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստ
10 Նոյեմբեր, 2026 17:11
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգը
09 Նոյեմբեր, 2026 15:09