«Ս-500» զենիթահրթիռային համակարգերը շուտով կսկսեն մատակարարվել Ռուսաստանի զինված ուժերին»,- հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության ղեկավարության և երկրի պաշտպանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ 

«Բոլորին հայտնի է, որ Միացյալ Նահանգները ծրագիր ունի միջին հեռահարության հրթիռներ տեղակայելու Եվրոպայում, ինչը նույնպես մեծ վտանգ է ներկայացնում մեզ համար։ Հետևաբար, ավելի վաղ ընդունված որոշումների համաձայն, առաջիկա տարիներին կհայտնվեն ավելի քան 200 ինքնաթիռ և 26 «Ս-350» և «Ս-400» զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև նորագույն «Ս-500»-ի արտադրության առաջին նմուշը կամ արտադրական նմուշները։ Զենիթահրթիռային համալիրը պետք է մատակարարվի զորքերին»,- նշել է պետության ղեկավարը։

Վլադիմիր Պուտինն այս տարվա մայիսին հայտարարել է հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերի փորձարկումների հաջող ավարտի մասին։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերում զենիթահրթիռային գնդերի ավելի քան 70%-ը վերազինվել է ժամանակակից С-400 համակարգերով։

1452