Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը: 

 

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ 2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ մարզում կատարվել է 54 436 պատվաստում: Պատվաստվել է 35 917 քաղաքացի:

 

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ մարզում, նշված օրվա դրությամբ, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր չեն գրանցվել

243