Հոբելյանականն էլ չստացվեց. Ղազինյանը 10-րդ անգամ էլ չընտրվեց

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանը հոբելյանական 10-րդ անգամ չընտրվեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
Անդրանիկ Քոչարյանը, ով հանձնաժողովի նախագահն է նշեց, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկա չէ նիստին, բայց, այնուամենայնիվ, իր հարցը հնչեցրեց․
«Սա ձեր առաջարկն է, թե Ռոբերտ Քոչարյանի, որովհետեւ այս շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է։ Դուք ինքներդ էլ հասկանում եք, որ մենք սրա օրենսդրական կարգավորումը պետք է տանք։ Որպեսզի երեքշաբթի օրերը չդառնան ղազինյանական օրեր, ձեզանից կախված քայլ արեք կամ եկեք, գոնե դուք ներկայացրեք ձեր թեկնածուին»,- ասաց Քոչարյանը։
02 Նոյեմբեր, 2021 16:28
1478
ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից
21 Հուլիս, 2025 20:33
Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, մասսայական ազատումներ չեն նախատեսվում․ Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)
21 Հուլիս, 2025 12:02
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Արթուր Ղազինյանի հրաժարականի դիմումի մասին
07 Հուլիս, 2022 20:19