Զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների մասնագիտական գիտելիքներն ստուգելու նպատակով նոյեմբերի 1-ից 2-ն անցկացվել են վարժանքներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Ուսուցանվել են ժամանակակից պատերազմական գործողությունների ժամանակ ՀՕՊ գործողությունները, մարտական փաստաթղթերի վարման կարգը։

Անձնակազմի պատրաստության մակարդակն ու արագ կողմնորոշվելու ունակությունները ստուգելու նպատակով անցկացվել են ստուգարքներ՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ:

746