Այսօր Մոսկվայում ազգությամբ Հայ Դիանա Մարտիրոսյանը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց։ Դիանան 23 տարեկան է, զբաղվում է մարտեր առանց կանոնների սպորտաձևով, ունի 9 մեդալ և բազմաթիվ պատվոգրեր։ Այս մասին տեղեկացնում է yerkramas.org-ը։
Ադրբեջանցիները եղել են 23, 19 և 24 տարեկան։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան մետրոներից մեկի տարածքում գտնվող սրճարանի մոտ։
Դիանան մարզասրահից վերադառնում էր տուն, նրա հագին Հայաստանի դրոշով սպորտային վերարկու և պայուսակ կար, հարբած ադրբեջանցիները տեսնելով եռագույնը անմիջապես սկսեցին հայհոյանքներ հնչեցնել նրա հասցեին, ինչից հետո Դիանան ծեծի ենթարկեց նրանց, 23 ամյա Իլհամը միջին ծանրությամբ տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել է քթի և դիմածնաոթային կոտրվածքներ, մնացած 2-ը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել հիվանդանոցից։