Բաչկովին հաղթանակ է շնորհվում՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան վերականգնել է արդարությունը։ Այս մասին նշված է բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած հայտարարությունում։

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թայլանդը ներկայացնող բռնցքամարտիկին՝ մինչդեռ մեր մարզիկը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և իրականում ի նշա հաղթանակի պետք է բարձրացնեին հենց Բաչկովի ձեռքը:

Մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգմանը: Ի վերջո մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու ¼ եզրափակիչի Բաչկով- Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին: Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում հայ մարզիկի նկատմամբ արձանագրած անարդար որոշումը փոխվում է և հաղթանակը վերադրձվում է մեզ: Աշխարհիարհի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Դա նշանակում է, որ երկու բրոնզե մեդալը ապահովված է: Սա նույնպես բացառիկ երևույթ է հայկական բռնքամարտի պատմության մեջ:

1183