ակահամաճարակային իրավիճակն աշխարհում շարունակում է լարված մնալ: Անցած շաբաթվա ընթացքում ավելի քան 3 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, 50 հազարից ավելին էլ՝ մահացել:

Այս մասին հայտարարել է առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ նշելով՝ ախտահարման նոր դեպքերի թիվը յոթ օրում ավելացել Է 3 տոկոսով, իսկ մահացու դեպքերինը՝ 8 տոկոսով:

«Հոկտեմբերի 25-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում, աշխարհում վարակման նոր դեպքերի թիվն աճել Է նախորդ շաբաթվա համեմատությամբ. արձանագրվել Է ավելի քան 3 միլիոն դեպք»,- ասել Է ԱՀԿ-ն:

Ընդգծվում Է, որ վերջին շաբաթվա ընթացքում մահերի թիվն աճել Է 8 տոկոսով՝ գերազանցելով 50 հազարը: Վարակվածների գրեթե 60 տոկոսը բաժին Է ընկնում Եվրոպային: 7 օրում այնտեղ արձանագրվել Է հիվանդացության 6 տոկոս աճ, ամերիկյան երկրներում՝ 3 տոկոս, Արևմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 2 տոկոս:

Միևնույն ժամանակ, դրա Էական նվազում Է արձանագրվել Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում՝ 12 տոկոսով, Հարավ-արևելյան Ասիայում՝ 9 տոկոսով և Աֆրիկայում՝ 9 տոկոսով:

Մահացության ամենամեծ աճը նկատվել է Հարավ-արևելյան Ասիայում՝ 50 տոկոս: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ մահացու վախճանների թիվն ավելացել է Եվրոպայում՝ 12 տոկոսով և Արևմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 10 տոկոսով, մինչդեռ մնացած տարածաշրջաններում մահացությունը նվազել Է:

Տեղեկագրում բերված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 25-ից մինչև 31-ն աշխարհում հայտնաբերվել է 3 միլիոն 634 վարակված և մահվան 50 հազար 477 դեպք: Շաբաթվա ընթացքում ախտահարման ամենամեծ թվով դեպքերի մասին հայտնել Է ԱՄՆ-ն՝ 528 հազար 455:

Այնուհետև հետևում են Մեծ Բրիտանիան՝ 285 հազար 028, Ռուսաստանը՝ 272 միլիոն 147, Թուրքիան՝ 182 հազար 027 և Ուկրաինան՝ 152 միլիոն 897: «Դելտա» շտամը շարունակում է գերակշռել: Վերջին 60 օրում հայտնաբերվել է անալիզների 99,5 տոկոսի դեպքում, նշում Է ԱՀԿ-ն. «Երկրների մեծ մասում գերազանցում է մյուս տարբերակներին, ներառյալ այն տարբերակները, որոնք դասվել են անհանգստություն հարուցողների թվին»:

Մասնագետները վերջինների թվին են դասում նաև «ալֆա», «բետա» և «գամմա» շտամերը: ԱՀԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 2-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 246.951.274 դեպք և մահվան 5.004.855 դեպք: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել Է 347.703-ով, մահացու դեպքերը՝ 5981-ով:

Վերջերս նաև ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսն էր անդրադարձել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակին:

«Աշխարհում «Քովիդ-19»-ով վարակվածների և հիվանդությունից մահվան դեպքերի թիվը վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ ավելանում է»,- հայտարարել էր նա Ժնևում կայացած ճեպազրույցում՝ շեշտելով՝ համաճարակը հեռու է ավարտվելուց։

Ինչպես ընդգծել է ԱՀԿ ղեկավարը, համաճարակը մեծ մասամբ պահպանվում է, քանի որ համաճարակի դեմ պայքարի գործիքների, մասնավորապես պատվաստանյութերի անհավասար հասանելիությունը շարունակում է ակտուալ մնալ: Իսկ այդ կարիքների համար ԱՀԿ-ին անհրաժեշտ է ավելի քան 23 միլիարդ դոլար։

891