Նոյեմբերի 8-ից դպրոցներում կվերսկսվի առկա ուսուցումը
Դպրոցներում դասերը երկուշաբթի օրվանից` նոյեմբերի 8-ից կսկսվեն առկա ձևաչափով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։
«Այս պահի դրությամբ որոշումն այդպիսին է, որ հայտարարված արձակուրդի ավարտին դպրոցները կվերադառնան առկա դասապրոցեսը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է բուհերին, Գեղամ Մելիքբեկյանի խոսքով, բուհերն իրենք են որոշում՝ երբ և ինչ ձևաչափով անցկացնել դասերը։
Հիշեցնենք` ավելի վաղ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ԿԳՄՍՆ–ը որոշում էր կայացրել 1 շաբաթով երկարացնել դպրոցականների աշնանային արձակուրդները ` մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ։ Իսկ բուհերն անցել էին հեռավար ուսուցման։
04 Նոյեմբեր, 2021 04:19
3499