Ըմբիշ Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 72 կգ քաշային մեր ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6-2 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ:

Խաչատրյանն այս տարի նվաճել էր նաև երիտասարդական ԵԱ-ի (67կգ) և ԱԱ-ի (72կգ) բրոնզե մեդալները:

Մարզադահլիճում մեր ըմբիշին սատարել են նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և հավաքականի անդամները:

1114