Մահճակալային ֆոնդը մնում է գերլարված իրավիճակում․ Ավանեսյան (տեսանյութ)
Այսօր կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի հերթական նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում։
«Դպրոցների արձակուրդների երկարացումը եւ բուհերի առցանց դասերի անցնելու որոշումը որոշակի դրական միտումներ մեզ ցույց են տալիս՝ դրական արդյունքները կարձանագրվեն հաջորդ շաբաթվա թվերի առումով։
Մահճակալային ֆոնդը մնում է գերլարված իրավիճակում։ Ունենք մի փոքր նվազում հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց մահճակալները դեռ ոչ մի վայրկյան ազատ չեն մնում»,- ասաց Ավանեսյանը։
Առողջապահության նախարարը նշեց, որ մահճակալային ֆոնդը 3100 անց է, մոտ է 3120-ին եւ, ըստ վարչապետի հանձնարարականի, տարվում են աշխատանքներ, որպեսզի ներգրավվեն նոր մահճակալներ։
Մանրամասները ՝ տեսանյութում։
04 Նոյեմբեր, 2021 16:05
812
Պատրաստակամություն հայտնեցինք ընդլայնելու համագործակցության շրջանակը․ Ավանեսյանը հանդիպել է Բենիտեզի հետ
28 Հոկտեմբեր, 2026 23:30
Արհեստական բանականության կիրառումը պետք է լինի անվտանգ, պատասխանատու և հասանելի բոլորին․ Ավանեսյանը՝ World Bio Summit 2026 համաժողովում
21 Հոկտեմբեր, 2026 20:05
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան-Գերմանիա համագործակցության հեռանկարներին
11 Հոկտեմբեր, 2026 15:44
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամի ենթատեսակ
12 Հոկտեմբեր, 2025 15:47
Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
26 Հունիս, 2025 12:12
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի հարուցիչներ. ինչ անել բարդություններից խուսափելու համար
25 Հոկտեմբեր, 2024 15:48