Բացվել է սեյսմանվտանգության ծրագրով կառուցված առաջին` Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N153 հիմնական դպրոցը. այս մասին  «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

 

«Ծրագիրն իրականացվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Արդյունքում՝ հանրապետությունում վերակառուցելու ենք և շահագործման հանձնենք այսպիսի գերժամանակակից շուրջ 46 դպրոց»,- գրել է նախարարը:

 

Հիշեցնենք, որ այսօր դպրոցի բացմանը մասնակցե  է  ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը: ՀՀ առաջնորդը բացման ելույթում դիմեց աշակերտներին.

 «...դուք դպրոցում ձեր կրթության ընթացքում մարզվում եք և պիտի մարզվեք, բառիս բուն և փոխաբերական իմաստով, ունենաք ուժեղ մարմին, ունենաք ուժեղ միտք, ուժեղ նպատակներ, որպեսզի վաղը, երբ պատասխանատվությունը ծանրանա ձեր ուսերին՝ այն կրեք հաճույքով, այն կրելու արդյունքում դուք ձեզ զգաք երջանիկ, առաջին հերթին, ամենօրյա աշխատանքով վայելեք ձեր աշխատանքի ստեղծագործական երջանկությունը»:

810