Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, ով hաjտնել է, որ Վանաձոր քաղաքի Շահումյան գյուղի գերեզմանատան տարածքում ծառից կախված դի կա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, նշված վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ոստիկանության Գոգւարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։  Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ։ Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները Շահումյան գյուղի նոր գերեզմանատան վերևի հանդամասում ծառից կախված հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ՝ 42-ամյա Վ. Վ-ի դին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում էր Լոռու մարզի միջնակարգ դպրոցներից մեկում՝ որպես տնտեսվար և նա այդ քայլին դիմել է իր 35-ամյա ընկերուհու ներկայությամբ և ինքնասպանությունը կատարել է ճոպանի գործադրմամբ։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

2090