Վրաստանից մանդարինի 80 տոկոսը Հայաստան է արտահանվել
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 478 տոննա մանդարին։ Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն:
Նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ միայն Հայաստան է արտահանվել 383 տոննա մանդարին, որն էլ կազմում է ընդհանուր թվի 80 տոկոսը:
Ըստ տվյալների՝ 2021 թվականին մանդարին է արտահանվել.
- Հայաստան (383 տոննա),
- Ռուսաստան (67 տոննա),
- Ուկրաինա (18 տոննա),
- Սլովենիա (10 տոննա)։
Նշվում է, որ արտահանման արժեքը կազմել է 171 հազար դոլար։ Մանդարինի արտահանման ծավալն այս ժամանակահատվածում աճել է 100%-ով, իսկ արտահանման արժեքը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 54%-ով։
08 Նոյեմբեր, 2021 21:17
1259
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
27 Հունիս, 2026 11:52
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21 Հունիս, 2026 13:29
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
20 Հունիս, 2026 14:00
Ռուսաստանն արգելել է 68 տոննա թուրքական մանդարինի մուտքը երկիր
16 Հոկտեմբեր, 2020 15:08