Armtimes.com-ը գրում է․
Համակարգիչ, ինտերնետ, սոցցանցեր. սրանք 21-րդ դարում ապրող մարդու կյանքի անբաժանելի մասն են, այդ թվում՝ երեխաների, սակայն դրանք ունեն ինչպես իրենց օգտակար, այնպես էլ վնասակար հատկությունները: Տարվելով սոցցանցերում տեղ գտած ֆիլմերով, խաղերով և այլ ծրագրերով՝ երեխաները շատ հաճախ դիմում են ինքնասպանության:
Հայաստանում դեռահասների ինքնասպանության արդեն երկու դեպք է կապվում սոցցանցերում առկա խաղերի ազդեցության հետ: Իսկ ինչպե՞ս են երեխաները տարվում դրանցով, ինչո՞ւ են դրանք դառնում նրանց մահվան պատճառը:
Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պարզաբանում է՝ երեխաների ինքնասպանությունն ուղղված է հասարակությանը, դա ճիչ է շրջապատի համար:
«Սոցցանցից օգտվող դեռահասներն ունեն անձնային առանձնահատկություններ: Նախ, դա տարբեր մեխանիզմներով է ազդեցություն ունենում նրանց վրա: Ինչպես սովորական պայմաններում է հասարակությունն առանձնացնում լավ և վատ խմբեր, այնպես էլ սոցցանցերում է այդպես: Եթե չունեն միջանձնային հարաբերություններին համապատասխան հմտություններ, այդպիսի երիտասարդները շուտ են թիրախավորվում և ընկնում սոցցանցերում տարբեր ազդեցությունների տակ: Օրինակ՝ խաղերը սկզբում անվնաս են թվում, որոշակի հրահանգներ կան, երեխան կատարում է և հասնում մի փուլի, որ հրահանգներն ավելի են բարդանում. արդեն հարցը վերաբերում է երեխայի պատվախնդրությանը, ինքնասիրությանը: Խաղերի հրահանգիչները շանտաժի են ենթարկում երեխային՝ եթե սա չանես, քեզ կամ ընտանիքիդ ինչ-որ բան կլինի»,- ասում է հոգեբանը:
Մանրամասն՝ սկզբանղբյուրում