Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ Araratnews.am-ի տաղավարում զրուցել ենք նոյեմբերի 9-ին ընդառաջ ՌԴ ԱԳՆ հայտարարության, ՌԴ-ի կողմից Ալիևի միջանցքային տրամաբանության հերքման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելության առնչությամբ Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծման, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հարցազրույցի ընթացքում հնչեցրած տեսակետների շուրջ:

Թե ինչու հենց հիմա եղավ Ռուսաստանի կողմից Ալիևի կողմից առաջ մղվող միջանցքային տրամաբանությունը հերքող հայտարարությունները, տարածաշրջանային հարցրեով փորձագետը մի քանի հանգամանք է նշում, որ պետք է հաշվի առնել. « Նախ` ինչու տեղի ունեցան այդ հայտարարությունները, որովհետև մենք հասել ենք ամփոփիչ հանգրվանի , և ՀՀ-ում,  և ՌԴ-ում, և Ադրբեջանում մի գործընթացի , որն սկիզբ առավ ըստ էության մեկ տարի առաջ` նոյեմբերի 9-ից, այս եռակողմ հայտարարության ձևաչափով: Եվ ինչպես ցանկացած գործընթաց, որն ըստ էության տարածաշրջանի համար, աշխարհի համար ունի  նման սկզբունքային կարևորություն պարբերաբար ամփոփում է ըստ տարբեր շրջափուլերի արձանագրած արդյունքները, դեռևս չկատարված քայլերը, ծրագրերեը: Եվ սա որոշակի առումով հանգրվան էր: Նոյեմբերի 9-ից մեկ տարի անց ամփոփվում է սկսված գործընթացի իրականացման ընթացքը»,- ասաց Պետրոսյանըշարունակելով ներկայացնելով, թե ինչու հենց հիմա տեղի ունեցավ այդ հայտարարությունը. «Բովանդակային առումով պրոցեսը շարունակվում է, ամփոփվում են արդյունքները և սկիզբ է դրվում արդեն չկատարված գործընթացների իրականացումը: Դրա համար շատ կարևոր է դրական մթնլորտի ապահովումը»:

Հայկ Մագոյան

Մանրամասները` տեսանյութում

34086