Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռեւս որոշված չէ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այս պահին ինչ-որ կոնկրետ բաներ նախատեսված չեն»,- ասել է Պեսկովը։

Նա խոստացել է տեղեկացնել «եռյակի» հանդիպման մասին պայմանավորվածություն ունենալու դեպքում։ Պեսկովը ընդգծել է, որ Մոսկվայի շփումը Բաքվի եւ Երևանի հետ տեղի է ունենում տարբեր մակարդակներում եւ բացառապես կանոնավոր հիմունքներով:

Նրա խոսքով, եռակողմ հայտարարությունը չափազանց կարեւոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, քանի որ այն թույլ է տվել դադարեցնել պատերազմը եւ կանգնել տարածաշրջանային տնտեսության եւ ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ճանապարհին: 

1350