ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելի հետ հեռախոսով քննարկել է Բելառուսի սահմանին փախստականների հետ կապված իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ։

«Մանրամասն ուսումնասիրվել է փախստականների հետ կապված իրավիճակը ԵՄ երկրների հետ Բելառուսի սահմաններին: Մտահոգություն է արտահայտվել միգրացիոն ճգնաժամի հումանիտար հետևանքների վերաբերյալ: Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը պայմանավորվել են շարունակել զրույցն այս թեմայով»,- ասվում է ուղերձում:

Նշվում է նաև, որ Ռուսաստանի նախագահն առաջարկել է քննարկում սկսել այն խնդիրների շուրջ, որոնք առաջացել են Մինսկի հետ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների անմիջական շփումներում։

Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է միջամտել բելառուսա-լեհական սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակին, հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը։

901