ՀՀ ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում այսօր փողոցում կնոջը ծեծող տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասի  հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ էդգար Ջանոյանը: Նա նաեւ նշեց, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երեւանի Արմենակյան փողոցում։

«Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,-հավելեց Ջանոյանը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ տղամարդը փողոցում բռնություն է գործադրում երիտասարդ մի կնոջ նկատմամբ: Նա նախ իջեցնում է կնոջը մեքենայից, ապա ձեռքերով խփում գլխին ու մարմնի այլ հատվածներին, այնուհետեւ՝ ոտքով հարվածում:

1261