Ավելի ուշ պարզ կլինի՝ ովքեր են հայկական կողմից Գորիս-Կապան ճանապարհին իրականացնելու հսկողություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Հարցին՝ արդյոք այս պահին ոստիկանությունն այնտեղ հսկողություն իրականացնում է, փոխոստիկանապետն ասաց. «Այո, միանշանակ, ոչ միայն այս պահին, այլև սկզբից ի վեր եւ հետագայում իրականացնելու է»։

393