Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը: 

«Վերաքննիչ քրեական դատարանը  այսօր բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը, բեկանել է առաջին ատյանի որոշումը, գրավը վերադարձրել է և կալանավորման որոշումն է ուժի մեջ թողնել»,- փոխանցեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 14-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Բորիս Բախշիյանի գլխավորությամբ կայացած նիստում, որոշում էր կայացվել 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Հովսեփյանին: 

Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

1034