Դեռևս օրեր առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ չպատվաստվածների մուտքը «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունքներ կարգելվի։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ նպատակը թոշակառուներին համավարկի հետևանքներից պաշտպանելն է:
Պարզաբանումներ ստանալու նպատակով «Հայկական ժամանակը» կապ հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության հետ, որտեղից հաստատեցին շրջանառվող լուրերը՝ նշելով. «Այո, ոչ միայն «Հայփոստ»-ում, նաև այլ հասարակական այլ վայրերում սպասվում են նոր սահմանափակումներ չպատվաստվածների համար: Այս պահին դրանք ակտիվ քննարկվում են։
Նախարարությունից նաև հայտնեցին, որ այս գործողություններով փորձում են հնարավորինս ամեն բան անել կորոնավիրուսի համար թիրախային խումբ դարձած չպատվաստված քաղաքացիներին համավարակի ցավալի հետևանքներից զերծ պահելու համար, քանի որ հիմնականում հենց չպատվաստված քաղաքացիներն են, որ չեն կարողանում հաղթահարել համավարակը։