Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց առցանց անցկացվող կայծակնաjին շախմատի 2021 Speed Chess Championship մրցաշարը։

1/8 եզրափակիչ փուլում նրան մրցակից էր բաժին հասել ռուսաստանցի Դանիլ Դուբովի հետ: Երեքժամյա պայքարից հետո, որի ընթացքում կողմերն անցկացրին կայծակնային շախմատի տարբեր ձևաչափի (5+1, 3+1, 1+1) պարտիաներ, Լևոն Արոնյանը հաղթեց 15։12 հաշվով։

Քառորդ եզրափակիչում նա կհանդիպի չինացի գրոսմայստեր Դին Լիժենի հետ, որն առաջին փուլում 14։12 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին։ Այդ փուլի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 2-ին, 6-ին և 9-ին։ Եզրափակիչը նախատեսված է դեկտեմբերի 19-ին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար։ Հաղթողը և 2-րդ տեղ գրավող շախմատիստները կստանան 10 հազարական դոլար։

892