Դեկտեմբերին նոր սահմանափակումներ են կիրառվելու հանրային տարածքներ մուտք գործելու համար, համաճարակային իրավիճակը պահպանելու համար։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

«Միայն «ՀայՓոստի» մասին չէ խոսքը, մնացած հանրային վայրերը ևս, ներառյալ՝ ռեստորաններ, կինոթատրոններ, թատրոններ, գրադարաններ, սպորտդահլիճներ։ Դեռ կքննարկվեն, որ հանրային վայրերը կներառվեն, որոնք ավելի ռիսկային են, որտեղ կուտակումներ կան, մարդկանց մուտքը շատ է»,-նշեց նա։

  Նրա խոսքով՝ մուտքի համար կպահնջվի պատվաստման QR կոդ կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։ «Հաստակ սահմանվել է ժամկետը, որ աշխատող այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում պատվաստվել՝ դեկտեմբերի 1-ից 14 օրվա փոխարեն 7 օրը մեկ ՊՇՌ թեստ պետք է ներկայացնեն գործատուին »,-նշեց նա։

7092