Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկում է տեղի ունեցել
Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կագոսիմայի թռչնաֆերմաներից մեկում սատկած հավերից վերցված գենետիկ անալիզները ցույց են տվել թռչնագրիպի Н5 շտամի առկայությունը: Թռչնաֆերմայում ոչնչացվելու է ավելի քան 38 հազար թռչուն:
Ֆերմայից 3 կմ շառավղով հավերի ու ձվերի փոխադրման կարանտին է հայտարարված: Սա այս սեզոնին Ճապոնիայում թռչնագրիպի բռնկման արդեն երկրորդ դեպքն է:
Իսկ 2020-2021 թվականներին Ճապոնիայում տեղի էր ունեցել երկրի պատմության ընթացքում ամենամասշտաբային թռչնագրիպի բռնկումը, որի հետևանքով ոչնչացվել էր շուրջ 10 մլն հավ:
13 Նոյեմբեր, 2021 16:24
822
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 128-ի
07 Հունվար, 2024 16:29
Ճապոնիայում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. կա ցունամիի վտանգ
17 Մարտ, 2022 00:33
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով մոտ 20 մարդ է տուժել. ստորգետնյա ցնցումներն զգացվել են 26 պրեֆեկտուրայում (տեսանյութ)
08 Հոկտեմբեր, 2021 04:01
Բենինում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել
25 Օգոստոս, 2021 23:08
Ռուսաստանում գրանցվել է մարդու՝ թռչնագրիպի H5N8 շտամով վարակվելու առաջին դեպքը
20 Փետրվար, 2021 22:39