Այսօր՝ նոյեմբերի 15-ին,  սպանություն  է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին  ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան  3/3  հասցեում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ոստիկանության,  քննչական կոմիտեի խմբերը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը՝ հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել են տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր:  

Պարզվել է՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի  բնակիչ,  54-ամյա  Տիգրան Կ.-ն էր:  

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ:

Կայքի  տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են  մահացածի հետ գտնվող ենթադրյալ անձանց ինքնությունը:

265